Գլխավոր Ավելին

Բանախոսը Արմինե Պողոսյանն էր

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած գիտական լսման բանախոսը Լաբորատոր-դիագնոստիկ ախտորոշման ծառայության ղեկավար Արմինե Պողոսյանն էր, զեկուցման թեման՝ «Դիագնոստիկ ուլտրաձայնի և արագ արձագանքի ուլտրաձայնի զուգահեռները»։

Բանախոսն իր ելույթում նշեց, որ սոնոգրաֆիան, ինչպես բոլոր ռադիոլոգիական մեթոդները, դինամիկ զարգացում է ապրում տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ: «Այս զարգացումը արտահայտվում է հետևյալ կետերով․

  1. բարձրացված լուծողականություն, երբ նոր սարքավորումները հնարավորություն են տալիս ստանալ ավելի մանրամասն և հստակ պատկերներ, ինչը բարելավում է ախտորոշման ճշգրտությունը։ Սա թույլ է տալիս ավելի բարձր հաճախականության ուլտրաձայնային ալիքների օգտագործման, ինչպես նաև պատկերների վերամշակման ավելի էֆեկտիվ մեթոդների մշակման շնորհիվ։
  • Մշակվում են նոր տեխնոլոգիաներ, օրինակ՝ հարմոնիկ կամ կոնտրաստային սոնոգրաֆիա, որոնք բարելավում են պատկերների որակը և հնարավորություն են տալիս ավելի հստակ տեսնել մարմնի մեջ գտնվող կառուցվածքները։
  • 3D և 4D սոնոգրաֆիան նաև նշանակալի զարգացում է, որը հատկապես կարևոր է հղիության հետևման ժամանակ:
  • Դոպլեր սոնոգրաֆիայի զարգացում, որը հնարավորություն է տալիս վերահսկել արյան հոսքի ուղղություն ու արագությունը, այն շարունակաբար զարգանում է։
  • Էժան սարքավորումներ, մշակվում են ավելի էժան և մատչելի սոնոգրաֆիկ սարքավորումներ, ինչը հնարավորություն է տալիս նեղ մասնագետներին օգտագործել սոնոգրաֆիան իրենց աշխատանքի ընթացքում։
  • Կոմպյուտերային զարգացում, կոմպյուտերային տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տալիս ստեղծել ավելի էֆեկտիվ և օգտակար ծրագրային ապահովում սոնոգրաֆիկ պատկերների վերամշակման և վերլուծության համար»։                                                    Զեկույցում Արմինե Պողոսյանն ասաց, որ այս բոլոր զարգացումները հանգեցնում են սոնոգրաֆիայի ավելի համապարփակ կիրառմանը բժշկության տարբեր բնագավառներում և նպաստում ավելի ճշգրիտ և արդյունավետ ախտորոշմանը։Գործընկերները տարբեր հարցեր ուղղեցին բանախոսին, որոնք վերաբերում էին ռադիոլոգիական մեթոդների ընտրությանը, մասնավորապես՝ երբ է պետք նշանակել սոնոգրաֆիա, երբ՝ համակարգչային շերտագրություն, արդյոք այս մեթոդները միմյանց փոխարինո՞ւմ են։ «Ըստ անհրաժեշտության՝ ընտրությունը կատարում է բուժող բժիշկը՝ նախընտրությունը տալով այն մեթոդին, որն ավելի շատ ինֆորմացիա կարող է տրամադրել ախտորոշումը ճշտելու և հետագա բուժման տակտիկան որոշելու համար։ Այս երկու մեթոդները միմյանց լրացնում են, բայց չեն փոխարինում»,-ասաց բանախոսը։

Արմինե Պողոսյանը իր զեկույցում ներկայացրեց բազմաթիվ օրինակներ կլինիկայում կատարած հետազոտություններից, որոնք ցույց էին տալիս սոնոգրաֆիայի հնարավորությունները և զարգացումը։ Դրանցից է 2019թ հաջողությամբ կիրառվող լյարդի էլաստոգրաֆիան, ներկայացվեց նաև ոչ ինվազիվ ներգանգային ճնշման որոշումը POCUS-ի շրջանակներում, որը հնարավորություն է տալիս Ինտերնսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող պացիենտի անկողնու մոտ կատարել այս հետազոտությունը։

×
facebook sharing button facebook